«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող թիմի ղեկավարը թուրքերի հետ համատեղ հեղինակել է նաև Թուրքիայի պատմության գիրքը



Pastinfo.am-ը գրել է․

«Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.« ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարություն է պատրաստում, որում, ի թիվս խնդրի հետ կապված շատ այլ հարցերի, հրավիրվելու է նաև Ազգային

Անվտանգության ծառայության ուշադրությունը։ Վերջերս պարզվեց, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ այլ անընդունելի կետեր են եղել Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչներում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Նախ և առաջ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000 ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար՝ ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են օրինակ՝ հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ։

Այստեղ կուզենայի անդրադարձ կատարել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությանը, որի հեղինակները (որոնց թվում է նաև Հայոց պատմություն առարկայի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը) , չգիտես ինչու հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, այն բանում, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենն այսօր շատերի համար հայրենասիրությունը, այսպես ասած, գավառամտության դրսևորում է, իսկ նախընտրելի կատեգորիա, չգիտես ինչու, դարձել է կեղծ խաղաղասիրությունը։

Մյուս խնդիրը, որ մեզ, մեղմ ասած, անկանկալի է բերել և մտահոգել այն է, որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա,կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է և այլն։ Նորմալ մարդու մոտ այսպիսի հարցերն առանց մտահոգության չեն անցնում»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Նախարարը և… «աղմուկը»
ՀԱՋՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր ու մեծ ընդգրկումների բանաստեղծ…

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com