Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ):

18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.

2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

2) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

3) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձևը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ և հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա):

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը:

ԼՐԱՀՈՍ
12:56 • 15/05
Տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, անձն անազատության մեջ է մի հոդվածով, որը կիրառելի լինել չէր կարող. Ռուբեն Մելիքյանը՝ իմքայլական պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու քրգործի մասին
12:49 • 15/05
Կանխվել է տաքսու վարորդի միջոցով հերոին տեսակի թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
youtube subscribe
12:48 • 15/05
Ջեֆ Բեզոսը հավակնում է 2026թ. դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը
12:48 • 15/05
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. հիմնավորվել է, որ դատավորը կատարել է պաշտոնեական կեղծիքներ. ՀՔԾ
12:46 • 15/05
ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ անձ կալանավորվել է
12:46 • 15/05
Ավստրալիայում համավարակի ընթացքում քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման համար 30,9 մլն դոլար կհատկացվի
12:40 • 15/05
Արցախի Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում կորոնավիրուսի 57 թեստ է արվել. փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում
12:33 • 15/05
«Ուկրաինան պետք է հրաժարվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից». Սաակաշվիլի (տեսանյութ)
12:28 • 15/05
Խոշոր առևտրի կենտրոնները կգործեն՝ պահպանելով պարետատան սահմանած անվտանգության հատուկ կանոնները. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
12:25 • 15/05
Կորոնավիրուսով հիվանդներին խնամելու նպատակով Պեկինից Երևան է բերվել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը. Պարենի համաշխարհային ծրագիր
12:20 • 15/05
Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեկ անձ կալանավորվել է
12:12 • 15/05

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com