Պուտինը շնորհավորել Է Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից:

Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռագրում Վ.Վ.Պուտինը հույս Է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես նաեւ լուծել միջազգային օրակարգի հրատապ հարցերը եւ արդյունավետ պատասխաններ գտնել գլոբալ անվտանգության մարտահրավերներին»,-ասված Է հեռագրում:

Բացի այդ, ՌԴ նախագահը վստահություն Է հայտնել, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց դիրքորոշումների իրական հաշվառման վրա, համապատասխանում Է մեր երկրների ժողովուրդների եւ համաշխարհային ողջ հանցակցության շահերին»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com