Պուտինը կարգադրել է բանակի անսպասելի ստուգում անցկացնել. ստուգումը վերաբերում է նաև Հարավային ռազմական շրջանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ, երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակի անսպասելի ստուգում անցկացնել: Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ստուգումը վերաբերում է Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններին, Օդադեսանտային զորքերին, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակին:

Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում կիրականացվի 56 մարտավարական զորավարժանք, որոնց կմասնակցի մոտ 150 հազար զինծառայող, ավելի քան 26 հազար միավոր տեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ:

ՊՆ-ից հայտնել են, որ ստուգումն անցկացվում է բանակի պատրաստության մակարդակի գնահատման, ինչպես նաև զորամասերին և միավորումներին «Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցելու թույլտվություն տալու համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com