Քադիրովը Էրդողանին խնդրել է չեչեն գրոհայիններին արտահանձնելու մասին

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկիչների երեք ղեկավարներ, որոնք գործել են Չեչնիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ արգելափակվել են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովը եւ Թարհան Գազիեւը:
«Նրանք Չեչնիայում գործող ահաբեկիչների ղեկավարներ են: Հավաստի տվյալներ կան, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել եւ իրականացրել է ահաբեկչական բազմաթիվ հարձակումներ, զինվորականների, ոստիկանության ծառայողների սպանություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից զատ, Քադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է գրոհայիններին արտահանձնել: «Դա վիթխարի նշանակություն կունենա ահաբեկիչներին դատի տալու եւ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com