Ամենապաշտպանվածը երեխաներն են, ամենախոցելին՝ 80-ն անց մարդիկ. ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի համար ամենառիսկային խմբերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ է հրապարակել՝ ըստ տարիքային խմբերի կորոնավիրուսի տարածվածության մասին:

ԱՀԿ-ն, հիմք ընդունելով երեք ամսվա տվյալները, հանգել է այն եզրակացության, որ կորոնավիրուսով վարակվածների 80% -ն ունեն թոքերի հիվանդություն, գրեթե 15%-ը՝ ծանր հիվանդություններ:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 60-ից բարձր տարիքային խմբի մարդիկ գտնվում են COVID-19 հիվանդության բարձր ռիսկային խմբում: Մահացության ամենաբարձր մակարդակը 80-ից բարձր տարիքային խմբում է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) տարեցներին խորհուրդ է տալիս հեռու մնալ ամբոխից և խուսափել ուղևորություններից:

Քրոնիկ հիվանդություններով մարդկիկ, որոնք ունեն հիմնական առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ արյան բարձր ճնշում, երիկամների հիվանդություն, քաղցկեղ կամ շաքարախտ, նույնպես համարվում են
թիրախային խմբեր:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց շատ քիչ տոկոսն է վարակվում կորոնավիրուսով: Ըստ հաղորդման՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով ոչ մի երեխա չի մահացել: Հետազոտողները դեռևս փորձում են պարզել դրա պատճառը, սակայն ըստ նախնական ենթադրություների՝ երեխաների թոքերն ավելի քիչ խոցելի են վարակի նկատմամբ, բացի այդ նրանց դիմադրողականությունն անհամեմատ ավելի բարձր է:

Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված երիտասարդ և առողջ մարդկանց մոտ հիվանդությունը թեթև է ընթանում:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com