«Երեկվանից կերան էս նախարարին, դե արի, նախարար, մտածի ոնց կռուտիտ էլնես, որ պատասխանես». Սեյրան Սարոյանը՝ «1000» դրամների նախագծի շուրջ աղմուկի մասին (տեսանյութ)

Խորհրդարանում շարունակվում են թեժ քննարկումները բանակում հաշմանդամություն ձեռք բերած, զոհված զինվորների ընտանիքներին հատուցում տալու հարցով հիմնադրամ ստեղծելու շուրջ:

Նախագծի վերբերյալ իր տեսակետը հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Ըստ նրա՝ նախագիծը պետք է առանց մի բառ ասելու ընդունվեր, այնինչ երկու օր է «ոմանք քննադատում են, հարցախեղդ անում պաշտպանության նախարարին»:

«Հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել` էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով բանակից տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չգա, երեխեքի քթերից ա դուրս գալու: Հլա ես չեմ տեսել, որ բանակից գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն, կամ էրեխեքն են նարկաման դառնում… Նենց որ`էտ թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը»,- մանրամասնեց գեներալը:

Ըստ նրա՝ ապրիլին ժողովուրդը միասնական գնաց կռվի. «Ի՞նչ է, պետք է պատերա՞զմ լինի, որ բոլորը միասնական լինեն: Պետք է միմյանց չվարկաբեկել, ամոթ է, ադրբեջանցիներն էլ հետևում են: Ասում եք` գեներալները գող, ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլնի: Ենթադրենք 3-4 հոգին էլ անամոթ են, բա սազո՞ւմ ա, որ էսօր սաղ խոսում են մեր գեներալների մասին: Փաստորեն, էդ մարդիկ պիտի ամաչե՞ն ֆորմա հագնեն: 1000 դրամն էն ա, որ հաշվեք`ամեն հայ մտել ա եկեղեցի, երկու հատ մոմա վառել իրա երեխեքի համար: Սարգսյանը`Վիգենը, էս փողերն իրանց տուն չի տանելու:

Սարքեցինք հայոց պատմություն, էդ ֆեյսբուքներում էլ ինչ ասես գրում են` հարուստները թող փողերը տան… Ա՛յ մարդ, հարուստը գրող էլ չի տա: Էս ժողովուրդը ե՞րբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահողը»:

Սեյրան Սարոյանի համար անընդունելի է այն, որ 1000 դրամներ գանձելն այսպիսի աղմուկ է բարձրացրել:

«Երեկվանից կերան էս նախարարին, նույն հարցը մեկ դեմից են տալիս, մեկ հետևից են տալիս։ Դե արի, նախարար, մտածի ոնց կռուտիտ էլնես, որ պատասխանես»,– ասաց Սարոյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com