Շենգավիթի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դի՝ դանակի հարվածների հետքերով

Երևանում այսօր ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում, մահճակալի վրա հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ա. Մ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com