Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը կրթամշակութային հաստատություններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում են Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև  վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին  հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում   օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ  վատառողջ երեխաների  հաճախելը բացառելու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության և կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացառվեն կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը:

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com