Հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ՝ ձյան տեսքով. առանձին հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը` ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևանում՝

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com