Վարսահարդարում վատ եղանակի համար. 6 խորհուրդ

Խոնավություն, ուժեղ քամի… ինչպես պահպանել հարդարումը այդպիսի եղանակին. խորհուրդ է տալիս մասնագետը.

Եթե դուք սովոր եք օգտագործել մազերի հարդուկ և դրանով ուղղացնել մազերը, աշնանային վատ եղանակին ստիպված այլ ելք պետք է ընտրեք: Կատարյալ ուղիղ մազեր ստանալ հնարավոր չի լինի, եթե նույնիսկ սիլիկոնի հիման վրա խնամքի միջոցներ օգտագործել: Այդ պատճառով աշնանը շեշտը դրեք ոչ թե ուղիղ մազերի վրա, այլ մի փոքր անփույթ հարդարանքին:

Թաց մազերի էֆեկտով հարդարումը կատարյալ լուծում է աշնանային անձրևոտ եղանակի համար: Այսպիսի հարդարում անելու համար օգտագործեք թափանցիկ գելեր և ուժեղ ֆիքսացիայով ոսկեր:

600x580

Սովորաբար սանրվածքը շուտ է նստում փափուկ և բարակ մազերի դեպքում: Այն պահպանելու համար օգտագործեք սփրեյ` արմատների համար կամ լաք` շարժուն ֆիքսացիայով: Լաքը փչեք մազերից 25 սանտիմետր հեռավորությունից, այնուհետև հարդարեք մազերը: Հիշեք, որ ուժեղ ֆիքսացիայով լաքը բարակ մազերին չի սազում:

Եթե անձրևում է, օգտագործեք սթայլինգ՝ ջրահեռացնող էֆեկտով: Այն չի թողնի մազերը գզգզվեն բարձր խոնավության պայմաններում և կօգնի պահպանել հարդարումը:

600x580

Վատ եղանակին ամենաշատ խնդիրներ առաջացնում են հենց գանգուր մազերը. խոնավությունից դրանք գզգզվում են և դառնում ավելի չենթարկվող: Ձեռքի տակ ունեցեք խոնավեցնող սփրեյեր, դիմակներ, միջոցներ՝ բուսական յուղի հիման վրա: Ուղիղ վարսերի դեպքում կսազեն կերատինի, պրոտեինի, պանտենոլի հիման վրա միջոցները:

Վատ եղանակի դեպքում ամենալավ տարբերակը ձիու պոչն է, անփույթ պոչիկը, կամ հյուսված պոչիկը:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com