Հայաստանում վիրուս է տարածված. գլխավոր ինֆեկցիոնիստը տեղեկացնում է

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ  այս պահին գրիպի հարուցիչ Հայաստանում չկա:Նրա խոսքով՝ այս պահին մեզ մոտ տարածված է  այլ վիրուս, որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն:
«Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, այսօրվանից դպրոցներում արձակուրդ է, որը, կարծում եմ, ամենալավ կանխարգելիչ միջոցն է»,-նշեց նա:

Ասոյանը հավելեց, որ այս շրջանում Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն:
Մասնագետը խորհուրդ տվեց հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել. «Վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել, ուստի դիմակ կրելը շատ կարևոր է, բայց այն պետք է փոխել 8 ժամը մեկ»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com