Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը կշարունակեն մնալ կալանավորված

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մ.Մարտիրոսյանի գլխավորությամբ  դատարանը  լսեց  Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող  Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործերի քննությունը:

Հիշեցնենք, որ թե՛ Արարատ Խանդոյանին, թե՛ Արման Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել  2016թ. հուլիսի 20-ին Երեւանի Խորենացի փողոցում  տեղի ունեցած հասարակական անվտանգությունը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցներին վնաս հասցնելու մեղադրանքով:

Այսօրվա նիստի ժամանակ պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Խանդոյանի եւ Առաքելյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին:

Դատարանը երկուսի դեպքում էլ միջնորդությունները մերժել է՝ անփոփոխ թողնելով ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com