Բացվեց զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը

2014թ-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայրում՝ Չարենցավանում այսօր բացվեց 1990-ից մինչև օրս զոհված բոլոր հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան:

33 օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառաjող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է:

Արձանի բացումը կատարեցին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիները՝ Արթուրն ու Ալեքսանդր և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիվ Միքայելյանի որդին՝ Մամիկոնը: Հուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը:

yerkir.am

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com