Ա՜խ այս կյանք կոչված խաղը…

Ժամանակի ընթացքում բոլորն են հեռանում: Կար մի պահ, որ կողքդ լի էր մարդկանցով, կարծես հեքիաթում, որ կողմ շրջվում էիր, քեզ սիրող և քո մասին անհանգստացողներ էին: Կյա՛նք, մի՞թե դու ծիծաղում ես մեզ վրա, այս ի՞նչ խաղ ես խաղում, մենք չգիտենք խաղի կանոնները և անընդհատ պարտվում ենք, բայց միևնույն է ՝ կրկին շարունակում ենք խաղալ: Դերերն են ուրիշ, բայց մեր կերպարը գրեթե միշտ նույնն է՝ նույն <հիմարի> կերպարը: Մեզ համար միշտ կա, իսկ այս մարդը նա ուրիշ է, նա մնացածի նման չէ, ես նրան լավ ճանաչում եմ, նա երբեք ինձ մեջքից չի հարվածի՝ արտահայտություններ, սակայն, միշտ նույն սին խոսքերը: Ճակատագիրն անընդհատ մեզ հետ նույն խաղն է խաղում, իսկ մենք միշտ նույն միամտությամբ հավատում ենք և ընկնում <ծուղակը>: Սիրում եմ, ընկերություն, հարազատներ, շրջապատ այսպես կարող եմ անվերջ թվարկել, սակայն , վերջում ի՞նչ: Հետ նայեք մեկ տարի առաջ և ինքներդ ձեզ հարց տվեք` ի՞նչը հանկարծ փոխվեց՝ մարդի՞կ, թե՞ դուք: Գտա՞ք պատասխանը, ուրեմն դեռ ուշ չէ ինչ-որ բան փոխել: Ամեն ինչ կլինի լավ, եթե միայն դուք կյանքի ընթացքում սովորեք խաղի կանոնները և օգտվեք դրանցից: Պետք չէ փորձել լինել ամենա ամենան, պետք է փորձել կյանքը ապրել, քիչ թե շատ մյուսների նման, իսկ եթե կհայտվեն ձեր կյանքում նրանք, ում արժանի կհամարեք լինել այլ կերպ, այսինքն` ինչպես դուք եք պատկերացնում ձեր մտքերում, ուրեմն այս կյանքում դուք շահել եք: Կյանքը մի դպրոց է, որը մեզ ամեն ինչ սովորեցնում է: Եվ վերջում ՝ մենք գնում ենք այս աշխարհից, ինչ-որ բան հասկացած, և վերջապես խաղից հաղթանակած, դուրս եկած: Սակայն , հարց է, վերջն էր դա,թե՞ սկիզբը նոր խաղի:

Արմենուհի Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ա՜խ այս կյանք կոչված խաղը…"

Leave a comment

Your email address will not be published.


*