Ադրբեջանը չի ընդունում Ջոն Քերիի հայտարարությունը. Ալիևի աշխատակազմի փոխնախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առաջնորդների պատրաստ չլինելու մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը զարմացրել և վշտացրել է ադրբեջանական կողմին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ արտաքին կապերի հարցերով բաժնի պատասխանատու Նովրուզ Մամեդովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

 

Մամեդովը նշել է, որ նման հայտարարության տարածումն ԱՄՆ-ում ընտրություններից առաջ գերտերության պետքարտուղարի կողմից, ում լիազորությունների ժամկետներն ավարտվում են, զարմանք է առաջացնում:

 

«Ադրբեջանը չի ընդունում Ջոն Քերիի այդ հայտարարությունը: Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ն պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրն այն հասկանար»,- ասել է նա:

 

Սեպտեմբերի 29-ին կայացած Washington Ideas համաժողովի ընթացքում Ջոն Քերին կարծիք էր հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նա իր ելույթում նշել էր, որ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանը չի ընդունում Ջոն Քերիի հայտարարությունը. Ալիևի աշխատակազմի փոխնախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*