Ադրբեջանը 2-3 ժամվա դադարից հետո վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը, տրվել է համարժեք պատասխան․ ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետանակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանը 2-3 ժամվա դադարից հետո վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը, տրվել է համարժեք պատասխան․ ՊՆ խոսնակ"

Leave a comment

Your email address will not be published.


*