Ադրբեջանի ԶՈՒ-ի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ վիրավորվել. Զ. Մնացականյան

Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ ստացել տաբեր աստիճանի վիրավորումներ, դրանից 86-ը՝ ծանր վիրավորում: Այս մասին այսօր Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միայն հոկտեմբերի տասի հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ, որից չորսին գնդակահարել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, երկուսը հերտակոծության հետևանքով են զոհվել»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությունը՝ իրենց ցեղասսպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության միջև:

«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում և փառաբանում են իրենց արարաքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ զինյալ ահաբեկիչների և ծայրահեղականների արտահանումը այլ տարածաշրջաններ Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտական քաղաքականության գործիքներից մեկն է: ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը նաև Միջերկրական ծովում զարգացումների վերաբերյալ և Հայաստանի անվերապահ աջակցությունը և համերաշխությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին:

ՀեղինակԼիանա Առաքելյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանի ԶՈՒ-ի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ վիրավորվել. Զ. Մնացականյան"

Leave a comment

Your email address will not be published.


*