Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին նախագիծը

Ադրբեջանի սահմանադրական դատարանը երկուշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որով առաջարկվում է առաջին փոխնախագահի պաշտոնի ներմուծում և նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացում, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» հանրաքվեի նախագիծը Սահմանադրական դատարանին հանձնելու մասին հրամանագիր:

Սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել այս տարի, դատարանի որոշման համաձայն կսկսվեն համապատասխան պատրաստությունները:

Ալիևի կողմից առաջարկված նախագծի համաձայն՝ Ադրբեջանում առաջարկվում է ներմուծել առաջին փոխնախագահի և փոխնագահների պաշտոնները, ինչպես նաևլ նախագահի պաշտոնավարության ժամկետը երկարաձգել մինչև յոթ տարի: Այժմ նախագահի պաշտոնավարության ժամկետը հինգ տարի է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին նախագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*