Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2 երկրները հետաքրքրված են ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ:

Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, իր խոսքում Ալիևն ընդգծել է համատեղ արդյունաբերական համալիրի ստեղծման կարևորությունը:

«Ուկրաինան և Ադրբեջանը հետաքրքրված են նավթի տեղափոխման համար Օդեսա-Բրոդի նախագծի իրականացման հարցով»,-նշել է Ալիևը:

Մինչդեռ Պորոշենկոն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում Ան-178 ինքնաթիռների համատեղ արտադրամաս կառուցելու հնարավորությունը:

Հաղորդվում է նաև, որ 2 երկրների միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային, մաքսային, ինչպես նաև մշակույթի ոլորտներին:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*