Ազգային ժողովը վարչապետ չընտրեց

«Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 46, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 0 ձայն:

«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին:
105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին) . ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:
ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ հատուկ նիստից առաջ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուին սատարելու վերաբերյալ կհայտարարի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Կուսակցությունից վստահեցրել էին, որ խմբակցության բոլոր անդամները միաձայն են որոշում են կայացնելու: Իսկ քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը:


Համաձայն
 ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելուդեպքումքվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրությունորին մասնակցելուիրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազնմեկ երրորդի առաջադրածվարչապետի թեկնածուներըԵթե պատգամավորներիընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ վարչապետ չի ընտրվումապա Ազգայինժողովն արձակվում է իրավունքիուժով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ազգային ժողովը վարչապետ չընտրեց"

Leave a comment

Your email address will not be published.


*