ԱԺ հերթական քառօրյան կտևի մի քանի ժամ. ինչ է սպասվում. «Հրապարակ»

Նախագծում նաեւ նախնական գնահատականներ ու կանխատեսումներ կան․ «Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց: Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար, տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով»։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ հերթական քառօրյան կտևի մի քանի ժամ. ինչ է սպասվում. «Հրապարակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*