ԱԺ նախագահը հորդորեց չհեռանալ, սակայն որոշ պատգամավորներ աղմուկով լքեցին նիստերի դահլիճը

ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն արտահերթ նիստին ընդունվեց 93 կողմ, 0 դեմ և 11 ձեռնպահ քվեարկությամբ:

«Կուսակցությունների մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին 94 պատգամավոր կողմ քվեարկեց, 2-ը դեմ, 4-ը՝ ձեռնպահ։

Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 101 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:

Օրենքի նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ վերջին ընթերցմամբ կքննարկեն մի քանի նախագծեր, որից հետո անմիջապես տեղի կունենա դրանց քվեարկությունները:

«Խնդրում եմ պատգամավորներին չհեռանալ և մասնակցել քվեարկություններին, դա երևի 20-30 րոպե կտևի, այնպես որ դահլիճից մի հեռացեք»,-ասաց Սահակյանը:

Այդուհանդերձ որոշ պատգամավորներ աղմուկով դուրս եկան նիստերի դահլիճից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ նախագահը հորդորեց չհեռանալ, սակայն որոշ պատգամավորներ աղմուկով լքեցին նիստերի դահլիճը"

Leave a comment

Your email address will not be published.


*