ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ոստիկանություն ստեղծելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 111 կողմ ձայով ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առջարկել է այս օրենքի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

ԲՀԿ-կան պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանվորված հրատապությունը, վերջինս էլ կարճ պատասխանեց՝ հրատապությամբ:

ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև նախագծի երկրորդ ընթերցումը հրատապությամբ քննարկելու հարցին:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխել պարեկային ոստիկանությամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ոստիկանություն ստեղծելու նախագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*