ԱԺ-ն մերժեց «ԿԳԲ–ականների» մասին Զարուհի Փոստանջյանի օրինագիծը

Ազգային ժողովը  մերժեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԽՍՀՄ ՊԱԿ նախկին աշխատակիցների լյուստրացիայի մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 70, եւս 4-ը ձեռնպահ են մնացել:

Օրինագիծն առաջարկում է սահմանափակել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հանրաքվեն ՊԱԿ–ում, հետախուզության  եւ հակահետախուզության մարմիններում աշխատող կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքները։ ՀՀ արդարադատության նախարարության գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ օրինագիծը տեխնիկապես դեռեւս բավականաչափ չի մշակվել։ Սակայն կան նաեւ բովանդակային դիտարկումներ։

Եվրոպական կառույցները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, կարծում են, որ լյուստրացիան, այն էլ հստակ հիմնավորված, թույլատրելի է միայն նոր ռեժիմի գոյության առաջին տարիներին։ Հետխորհրդային երկրների համար այդ ժամկետը սահմանված էր մինչեւ 1999 թվականը, քանի որ այդ ժամանակ նոր իշխանության կառույցներն արդեն ձեւավորված եւ կայացած են համարվում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն մերժեց «ԿԳԲ–ականների» մասին Զարուհի Փոստանջյանի օրինագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*