ԱԺ-ն վավերացրեց երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու վերաբերյալ «Լանզարոտեի» կոնվենցիան

Այսօր Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ, ինչպես հայտնի է, «Լանզարոտեի» կոնվենցիան։ Այն ստացավ պատգամավորների՝ 79 կողմ, 12 դեմ ձայները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դեմ են քվեարկում նախագծին, քանի որ այնտեղ մտահոգիչ կետեր են տեսնում։ Նշենք, որ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն վավերացրեց երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու վերաբերյալ «Լանզարոտեի» կոնվենցիան"

Leave a comment

Your email address will not be published.


*