ԱԺ-ն քննարկում է «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն այսօրվա նիստում նշեց, որ այս օրենքը համալրումն է ընդերքի վերաբերյալ վերանայված կառավարության քաղաքականությանը:

Մինասյանը նշեց, թե ընդերքի շահագործումը երեք փուլից է կախված՝ նախագծային, բուն շահագործման, իսկ այնուհետ`հետո թափոնների կառավարման շրջանը: Ըստ նրա՝ երրորդ փուլում արդեն մեծածավալ փոփոխություն է արվել. ընդերք շահագործողը պարտավոր է ոչ միայն ունենալ կառավարման պլան, այլ նաև հատկացումներ՝ մոնիտորինգի աշխատանքները կազմակերպելու համար:

«Բուն շահագործման ընթացքում օրենսդրական բաց ունենք, սակայն տեղեկատվությունը` ընդերք շահագործման ցուցանիշների հետ կապված այսօր բաց է մնացել։ Այս փոփոխության նպատակն է` շահագործող կազմակերպությանն ասել, որ այն պարտավորությունները, որ գործող օրենքով իրականացնում ես, պարտավոր ես նաև հրապարակել»,-ասաց նա և նշեց, որ դրանով հաշվետու կլինեն հանրությանը, պետական մարմիներին էլ հասանելի կդառնան շրջակա միջավայրի մոնիտորինգի ցուցանիշները:

Նախարարը նշեց, որ առնվազն տարին մեկ պետք է ցուցանիշները հրապարակվեն:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից` այս պահին Ամուլսարի ոսկու հանքը «Լիդիան Արմենիայի» կողմից շահագործվո՞ւմ է:

Նախարարը պատասխանեց, որ հանքը չի շահագործվում այս պահին, կառուցման աշխատանքներ են տարվում:

Ինչ վերաբերում է մոնիտորինգի ենթարկելուն, նախարարը շեշտեց, որ կառուցապատման աշխատանքների մասով է, որ դիտարկումներ անցկացվում են:

«Հասարակության մոտ տպավորություն է, թե ընդդիմացողները պահանջում են դադարեցում, բայց իրենք ոչ թե դեմ են շահագործմանը, այլ ռիսկերի կառավարմանը»,-բացատրեց նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն քննարկում է «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*