ԱԺ-ն քննարկում է «Հավաքների ազատության մասին» օրենքը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարության  առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններն ավելի շատ տեխնիկական են և նպատակ ունեն  տերմինների համապատասխանեցման:

Ըստ նրա, նախագծով ընդամենը հավաքների ազատության մասին 2015թ-ի փոփոխությունները համապատասխանեցվում է Սահմանադրությանը:

«Մասնավորապես 44-րդ հոդվածով ասվում է, թե երբ կարելի է սահմանափակել հավաքների ազատությունը և այս սահմանափակման նույն բովանդակությունն արտատպվում է օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասում: Երկրորդ մասով այն պետական մարմինների վերաբերյալ շարադրանքին, որը նախատեսում է, որ հավաքների ազատության սահմանափակումները, թե որ պետական մարմնի վրա կարող է տարածվել Սահմանադրությունում ՝դատավորներ, դատախազներ, բայց օրենքում ավելի ընդհանրական թվարկում կար, որը ևս համապատասխանեցվում է Սահմանդրության 44 հոդվածին»,-ասաց նա:

Հիմնական զեկուցողին հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նկատեց, թե մի փոքր նրբություն կա, որով փորձում են կարևոր դրույթ մտցնել:

Ըստ նրա, առաջ կարող է սահմանափակվել սույն օրենքով սահմանված դեպքերում կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ օրենքում, գրված է սահմանափակել այն դեպքում, երբ ժողովրդագրական հասարակությունում պետական անվտանգության այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը և այլ անձանց իրավունքները գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:

«Ըստ էության՝ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվել, երբ կարելի է արգելել»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, թե տարբերությունն առաջին հերթին արտացոլված է 18թ-ի փոփոխություններով նախատեսված Սահմանադրությամբ և չեն կարող շեղվել:

«Գործող օրենքով սահմանափակման թվարկված դեպքերը չեն փոխվել, ուղղակի հիմքը համապատասխանեցվել է այն տեքստին, որ կա այսօր 18-ի Սահմանադրությամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գործ ունենք դեպքի հետ, որ Սահմանադրության անվան տակ ինչ ասես «սղղացնում եք», կտրում, սահմանափակում: Ըստ էության հիմա վերադառանում եք  նույն իրավիճակին, որ օրենքի դրույթի մեջ առկա էր 2008թ-ի հայտնի իրադարձություններից հետո: Սա նշանակում է, արդյոք դուք պատրաստվո՞ւմ եք նույն քաղաքական իրադրությունների, ինչ առակա էր 2008թ-ից հետո»:

Փոխնախարարը նշեց, թե ոչ մի բան ավելի չեն սահմանափակում, ինչ սահմանդրությամբ է նախատեսված, ոչ մի թաքնված միտում էլ չկա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն քննարկում է «Հավաքների ազատության մասին» օրենքը"

Leave a comment

Your email address will not be published.


*