ԱԺ-ն քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ-ի հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ-ի հաշվետվությունը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ՄԻ պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց Թիվ 1 տուն-ինտերնատի իրավիճակից, որտեղ ըստ մամուլի չարաշահումներ են եղել, նաև մարդու իրավունքի տեսանկյունից խախտումներ և ընդհանրապես նա հետաքրքրվեց խնամքի հաստատություններից:

Արման Թաթոյանն ասաց, որ բողոքներին ծանոթացել են և Թիվ 1 տուն-ինտերնատում բողոքների մի մասը համապատասխանում է, մի մասը չի համապատասխանում:

«Նախարարի հետ նաև քննարկման փուլում է, ներկայումս աշխատանք է տարվում լուծել պայմանների հետ կապված խնդիրները, նաև դիետիկ սննդի հետ կապված և այլն»,-ասաց ՄԻ պաշտպանը և նշեց, որ հարցը հանրային է և կհրապարակեն գնահատականն ամբողջացնելու դեպքում:

Ինչ վերաբերում է այլ հաստատություններին, ապա նա ասաց, որ սահմանափակ  աշխատանքի հնարավորություններ ունեն և խնդիր նկատելու դեպքում պատրաստ են անդրադառնալ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ-ի հաշվետվությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*