ԱԺ-ում բաց դաս է անցկացվել, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահը

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները և դասախոսները: Հյուրերը նախ հետևել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին և անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղացիական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը և տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաև իր անցած քաղաքական ճանապարհից: Բաց դասի ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ում բաց դաս է անցկացվել, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահը"

Leave a comment

Your email address will not be published.


*