ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։

Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն ենъ բացառելով ահաբեկչության տարածումը:

Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությանը հրավիրեց Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։

ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր:

Заместитель Председателя НС Ваге Энфиаджян встретился с Временным Поверенным в делах Беларуси в Армении

12 октября председатель Межпарламентской комиссии по сотрудничеству между Национальным собранием Республики Армения и Национальным собранием Республики Беларусь Ваге Энфиаджян встретился с Поверенным в делах Республики Беларусь в Республике Армения Сергеем Троцюком.

Стороны коснулись сложной геополитической ситуации в регионе. Заместитель спикера Национального Собрания РА представил ситуацию, созданную продолжающейся агрессией Азербайджана.

Собеседники подтвердили, что у проблемы нет военного решения, и единственный способ решить ее — это мирные переговоры, исключающие распространение терроризма.

Ваге Энфиаджян обратил внимание белорусской стороны на циркулирующую информацию о поставках белорусского оружия в Азербайджан.

Заместитель Председателя НС выразил надежду, что Беларусь сделает целенаправленные заявления по вышеупомянутым явлениям и фактам.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*