Ահաբեկչական խմբավորումները մեկ ժամում 60 հրթիռ են արձակել Հալեպի ուղղությամբ

«Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորումն ու նրա հետ դաշնակցող խմբերը մեկ ժամում 60 հրթիռ են արձակել Հալեպի կենտրոնական շրջանների ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Հալեպի աղբյուրը։

«Ամենից շատ տուժել են Տիշրին, Մասաքեն, Ալ-Սաբիլ և Ալ-Նիլ շրջանները։ Մեր տվյալներով՝ զոհվել է 9, վիրավորվել՝ 45 խաղաղ բնակիչ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչներն սկսել են կրակել քրիստոնեական թաղամասերի ուղղությամբ։ Կրակում են Բանի Զեյդ, Քաֆր Համրա և Բոսթան ալ-Բաշա թաղամասերից։

Երեկ ահաբեկիչները փորձել էին հարձակման անցնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող բանակային դիրքերի վրա։ Կառավարական ուժերը, օդուժի աջակցությամբ, հետ են մղել հարձակումը։

Հալեպի զանգվածային հրթիռակոծությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթից ավելի։ Այս ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ահաբեկչական խմբավորումները մեկ ժամում 60 հրթիռ են արձակել Հալեպի ուղղությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*