ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել Է COVID-19-ի հետ կապված գալիք փորձությունների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը դեկտեմբերի 28-ին նախազգուշացրել Է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված բոլոր խնդիրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս շաբաթ լրանում Է մեկ տարին, երբ ԱՀԿ-ն իմացավ անհայտ պատճառով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին: Դրանց մասին հաղորդվել Է Ուհանի առողջապահական մարմինների տեղեկագրում»,-ասել Է Ղեբրեյեսուսը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել Է համավարակի գործում մասնավոր և հասարակական սերտորի միջև անհավատալի համագործակցությունը» և հավելել, որ գալիք տարում աշխարհին սպասում են «նոր դժվարություններ», մասնավորապես, COVID-19-ի նոր հիմնամանրԷներ:
Գիտնականների մեծ մասը կարծում Է, որ COVID-19-ը կարող Էր մարդուն փոխանցվել չղջիկներից, սակայն մինչև այժմ ստույգ հայտնի չԷ, թե վիրուսը փոխանցելիս որ կենդանին Է միջնորդ դարձել չղջիկների և մարդու միջեւ:
Կարծիք կա, որ վիրուսը հայտնվել Է Ուհանի շուկայում, որտեղ խոհարարական նպատակներով վաճառում Էին Էկզոտիկ կենդանիներ: Սակայն այժմ առանձին փորձագետներ չեն բացառում, որ շուկան միայն նպաստել Է վիրուսի տարածմանը, այլ ոչ թե եղել Է դրա առաջացման վայրը: