ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման մոտավոր ժամկետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստման հավանական ժամկետը, գրում է dw.com կայքը:

ԱՀԿ-ն հիշեցրել է, որ ներկայում կլինիկական փորձարկման փուլում է ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ ինչ վերաբերում է զանգվածային պատվաստմանը, ապա այն կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ փոխնախագահ Սումիա Սվամինաթանը:

Նա հույս է հայտնել է, որ ներկայում փորձարկվող պատվաստանյութերից որոշներն արդյունք կտան:

Մասնագետը նաև անդրադարձել է ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացման հարցին՝ նշելով, որ դա դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանան աղքատ երկրները և բուժաշխատողներն ու ռիսկային խմբերի ներկայացուցիչները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման մոտավոր ժամկետը"

Leave a comment

Your email address will not be published.


*