ԱՀ ՊՆ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` 2020 թ. ձմեռային զորակոչի արդյունքների ու ամառային զորակոչի խնդիրների վերաբերյալ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Ծառայողական խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները:

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում, զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ:

ՊԲ-ի հրամանատարը, ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՀ ՊՆ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` 2020 թ. ձմեռային զորակոչի արդյունքների ու ամառային զորակոչի խնդիրների վերաբերյալ"

Leave a comment

Your email address will not be published.


*