Աղավնատուն համայնքը  կարկտահարությունից 100 %  վնաս է կրել

       Ս. թ. հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների (Արմավիր, Բաղրամյան, Վաղարշապատ) 41 համայնքներ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:

Արմավիրի  Աղավնատուն համայնքը կարկտնահարությունից ամենաշատ տուժածն է, ինչպես փաստում են գյուղապետարանի պատասխանատուները, սակայն այս պահին որեւէ արձագանք չկա:

Վերոհիշյալ տուժած համայնքի 100 %  վնասի փոխհատուցման հետ կապված  մարզպետ Ա.Ղահրամանյանը ասաց,- << Ճիշտ է , որ զգալի կորուստ է եղել Աղավնատնում, սակայն ամբողջական  վնասի չափը դեռ պետք է ուսումնասիրվի, միանգամից դժվար է, որ այսօր  փոխհատուցվի>>, իսկ այն հարցին թե՝ ինչ տեսքով է կառավարությունը տուժած համայնքների բնակչության վնասի չափը փոխհատուցելու՝ պարոն մարզպետը զայրացած ասաց.<<Թե դա գումարի տեսքով կլինի, թե  ինչպես չեմ կարող ասել ,  վերջնական ուսումնասիրությունից հետո պարզ կլինի>>,- ասաց պարոն Ղահրամանյանը:

Հ.Գ. Իսկ ժողովուրդը ինչ հույսեր եւ ակնկալիքներ ունենա  իշխանություններից կարծեք թե մարզպետի խոսքերից դժվար չէ ենթադրել :

Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "   Աղավնատուն համայնքը  կարկտահարությունից 100 %  վնաս է կրել"

Leave a comment

Your email address will not be published.


*