Աղվերանում կայացավ լեռնահեծանվասպորտի Հայաստանի անդրանիկ առաջնությունը

Հայաստանի լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան առաջին անգամ անցկացրեց լեռնահեծանվավազքի անդրանիկ առաջնությունը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Սկիզբը դրված է և նախադրյալներն էլ բավականին լավն են: Կարծում եմ մարզաձևը կարող է հաջողություւն ունենա, քանի որ մենք ինքներս էլ լեռնային ազգ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ ֆեդերացիայի ներկայացրած ծրագիրը կարդարացնի իրեն: «Նմանատիպ ծրագրերում երկու կարևոր հանգամանք կա, մեկը ֆինանսական կողմն է, իսկ երկրորդը՝ ծրագիրի իրականացումը: Մենք մեր հերթին փորձելու ենք ամեն կերպ աջակցել»,-շեշտեց Ռոստոմյանը:

Անդրանիկ մրցաշարում պատանիների պայքարում հաղթեց Հովհաննես Երանոսյանը, երիտասարդների մեջ առաջին տեղում Ամու Ասուբովն էր, իսկ մեծահասակների պայքարում լավագույնը Ռոբերտ Խաչատրյանն է:

Աղվերանում կայացած առաջնությանը մասնակցում էին 33 հեծանվորդներ, ովքեր ուժերը չափեցին 10 կմ քրոս-քանթրի ձևում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աղվերանում կայացավ լեռնահեծանվասպորտի Հայաստանի անդրանիկ առաջնությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*