Ամերիկացին 2-րդ անգամ վիճակախաղով 1 մլն դոլար է շահել

Ամերիկյան Լոնգ Այլենդի 48-ամյա բնակիչ Բրյուս Մագիստրոն հավանաբար բախտավոր աստղի տակ է ծնվել, քանի որ վերջին 4 տարում 2 անգամ 1 մլն դոլար է շահել վիճակախաղով:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, իր առաջին 1 մլն դոլարը տղամարդը շահել է 2012թ.: Այն ժամանակ նա գումարի մեծ մասը ծախսել էր քաղցկեղով հիվանդ կնոջ բուժման վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Մագիստրոն գործազուրկ է ու գումարի խիստ կարիք ունի: Ուստի՝ հերթական միլիոնի շահումը շատ տեղին էր ամերիկացու համար:

Նա պատմել է, որ շահած գումարով վճարելու է տան հիփոթեքային վարկն ու ֆինանսապես օգնելու է իր 3 երեխաներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ամերիկացին 2-րդ անգամ վիճակախաղով 1 մլն դոլար է շահել"

Leave a comment

Your email address will not be published.


*