ԱՄՆ զինվորականները մեղադրել են ռուս օդաչուներին Սիրիայի երկնքում իրենց օդանավերին չափազանց մոտենալու համար

Ամերիկացի զինծառայողները մեղադրում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուներին Սիրիայի երկնքում վտանգավոր հեռավորության վրա իրենց օդանավերին մոտենալու դեպքերի և օդաչուների անվտանգության մասին հուշագրի դրույթների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես պատմել են ամերիկացիները, ռուս օդաչուները հազվադեպ են բանավոր արձագանքում նույնականացման հարցումներին, «եթե ընդհանրապես արձագանքում են»:
«Նրանք հազվադեպ են ճանապարհից շեղվում, եթե ընդհանրապես անում են: Մենք մի կողմ ենք գնում: Մենք չգիտենք՝ ինչ նրանք կարող են տեսնել և չտեսնել, և մենք չենք ցանկանում, որ նրանք բախվեն մեզանից մեկին»,- ասել է 380-րդ էքսպեդիցիոն թևի հրամանատար Չարլզ Կորկորանը:
Բացի այդ, ինչպես պնդում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները, ռուսական ինքնաթիռները չեն արձակում հատուկ ազդանշաններ, ինչը միջազգային արձանագրությունների խախտում է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ զինվորականները մեղադրել են ռուս օդաչուներին Սիրիայի երկնքում իրենց օդանավերին չափազանց մոտենալու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*