ԱՄՆ Սենատը դեմ է Թրամփի միանձնյա որոշումներին

ԱՄՆ Սենատը 55 կողմ, 45 դեմ ձայնով ընդունել է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը: Փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգները 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ:

Քվեարկությունից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող բանաձևը խանգարում է պաշտպանել ԱՄՆ-ը: Ակնկալվում է, սակայն, որ բանաձևի վրա վետո կդրվի, երբ այն Սպիտակ տուն հասնի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ Սենատը դեմ է Թրամփի միանձնյա որոշումներին"

Leave a comment

Your email address will not be published.


*