Այն ինչ լինելու է կլինի…

Անկախ ամեն ինչից բոլորս էլ ունենք երազանքներ, նպատակներ, ապագայի պլանավորած գործողություններ, սակայն ամեն անգամ մեր ցանկությունները հայտնելուց վերջում ավելացնում ենք այն, ինչ լինելու է կլինի և մենք անզոր ենք ինչ-որ բան փոխել: Կյանքը ինքն իրենով հանելուկ է, որը շատ դժվար է լուծել և բացահայտել: Տիրոջ գործերը անքննելի են: Ես հավատում եմ, որ կատարվում է միայն բարին, իսկ եթե ինչ-որ բան չի լինում ամեն ինչ իր պատճառն ու բացատրությունն ունի`ուղղակի վերևում: Կյանքի գործողությունների այս տարափում մենք ուղղակի անզոր ենք, միշտ էլ լինում է այն, ինչ նախատեսված է քեզ համար ճակատագրով, մի կողմ թողնելով քո ցանկությունները, մտքերը և երազանքները: Կարծում եմ այնտեղ՝ վերևում, արդեն յուրաքանչյուրիս փոխարեն ամեն ինչ որոշված է և լինելու է այն, ինչ ճակատագրով է մեզ համար նախատեսված : ՈՒստի մեզ մնում է կյանքին մի փոքր հումորով և թեթև նայել, որովհետև կարծում եմ մենք մեր կյանքը ամբողջովին տնօրինել ի վիճակի չենք և սխալ կլինի կարծել, որ միայն մենք կարող ենք որոշել մեր հետագա ուղին: Ճիշտ է մենք ենք կայացնում որոշումներ, անում այս կամ այն քայլը, բայց կարծում եմ մենք անում ենք այն ինչ-որ գրված էր, մենք ընտրում ենք այն տարբերակը, որը վերևում արդեն ընտրված էր: Կան հարցեր, որոնց պատասխանները անորոշ են և փոփոխական, կարծում եմ՝ սա էլ այդ հարցերի մի մասն է կազմում:
. . . Այն ինչ լինելու է կլինի. . .

Արմենուհի Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այն ինչ լինելու է կլինի…"

Leave a comment

Your email address will not be published.


*