Այստեղ

Այստեղ ամենուր խառնաշփոթ է,
Մի օր մի քիչ ցուրտ, մի օր էլ տոթ է,
Այստեղ տխրելը կամ վշտանալը
Փոքր-ինչ ցավոտ է, փոքր-ինչ ամոթ է:

Հազար հերոսներ այստեղ ապրել են,
Պարահանդեսում ուրախ պարել են,
Այստեղ ամենքը յուրովի կրքով
Իրար սիրել են, իրար դավել են:

Այստեղից երկինք մի քանի քայլ է.
Կուզե՞ս – համբուրիր աստղերի փայլը:
Այստեղի միտքը, կյանքի գաղտնիքը
Մի փոքր զվարթ, մի փոքր այլ է:

Սիրո երգերս այստեղ են ծնվում,
Հազա՜ր կարոտով գերվում են, գրվում,
Ու կարոտներիս ճառագայթները
Այստեղից դեպի քո սիրտն են ձգվում:

Ու հիմա այստեղ կարոտ ու սպասում
Քեզ են որոնում ու քեզ են սպասում:
Կուզե՞ս իմանալ, թե ի՞նչ եմ ուզում: —
Քեզ եմ երազում, դու ես պակասում:

Այստեղ՝ իմ տանը:

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այստեղ"

Leave a comment

Your email address will not be published.


*