Այսօր Երգիծանքի և հումորի օրն է

Ապրիլի 1-ին ողջ աշխարհը նշում է Երգիծանքի և հումորի օրը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Սա նշանակալի իրադարձություն էր այն առումով, որ նախ պետությունը կարևորեց հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը, ապա` հաղթահարվեց խաբել քարոզող «խրախուսանքը»:

Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար:

Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին Երգիծանքի և հումորի օրը նշելը պայմանավորված է գարնան արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
Մեկ այլ վարկածի համաձայն` Երգիծանքի և հումորի օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին:
Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր Երգիծանքի և հումորի օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*