Այսօր կկայանա Պուտինի և Ալիևի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սոչիում այսօր ավելի ուշ երեկոյան կայանալու է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը»,- ասել նա:

Պեսկովը նշել է, որ ուրբաթ Պուտինը մեկ օր կանցկացնի Սոչիում, որտեղ կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոնը և կծանոթանա դրա աշխատանքի հետ, ինչպես նաև ուղիղ եթերով կշփվի երեխաների հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր կկայանա Պուտինի և Ալիևի հանդիպումը"

Leave a comment

Your email address will not be published.


*