Այսօր կքննվի «Սասնա ծռերից» Սերգեյ Կյուրեղյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքները

Վերաքննիչ դատարանն այսօր քննության կառնի «Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքները:

Սերգեյ Կյուրեղյանին, Գևորգ Իրիցյանին և Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Արամ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Վերաքննիչ բողոքով «Սասնա ծռերի» նշված անդամները պահանջում են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված երկամսյա կալանքն ու ազատ արձակել իրենց։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր կքննվի «Սասնա ծռերից» Սերգեյ Կյուրեղյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքները"

Leave a comment

Your email address will not be published.


*