Այսօր մեկնարկում է Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կանցկացվի օգոստոսի 5-ին, սակայն արդեն այսօր`օգոստոսի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի մրցաշարը:

Մրցումները կսկսվեն կանանց ֆուտբոլի խմբային փուլի 6 խաղերով:

E խմբում կկայանա Շվեդիա – Հարավային Աֆրիկա հանդիպումը, որի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին: Այդ խմբում ուժերը կչափեն նաև Բրազիլիան ու Չինաստանը:

F խմբում ասպարեզ դուրս կգան Կանադան ու Ավստրալիան, ինչպես նաև Զիմբաբվեն ու Գերմանիան:

G խմբում նախատեսված է ԱՄՆ — Նոր Զելանդիա ու Ֆրանսիա – Կոլումբիա մրցավեճերը:

Վաղը կմեկնարկի տղամարդկանց մրցաշարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր մեկնարկում է Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը"

Leave a comment

Your email address will not be published.


*