Այս աշնան ամենանորաձև 5 կոշիկները (Ֆոտո)

Արդեն  ժամանակն է ամառային կոշիկները տեղափոխել զգեստապահարանի հեռավոր անկյուններ և ուսումնասիրել, թե այս աշուն նորաձեւ ինչ կոշիկներ են առաջարկում առաջատար դիզայներները։

 

Օքսֆորդներ. 

 

2015-ի աշնանը Օքսֆորդները մի քիչ ձևափոխվել են: Դիզայներներն այս սեզոնին առաջարկում են օքսֆորդներ` բարձր պլատֆորմով: Բազմաշերտ, բազմագույն կամ միագույն պլատֆորմներով Օքսֆորդները հիանալի համադրվում են  աշնանային Oversize վերարկուների հետ: Գուցե առաջին հայացքից դրանք կոպիտ են թվում, բայց այս կոշիկները հենց համարձակ, ամբիցիոզ և ստեղծագործող մարդկանց համար են, ովքեր չեն վախենում առանձնանալ ամբոխից:

Ի դեպ, նորաձևության աշխարհում ընդունված է այսպիսի կոշիկներին անվանել արդուկներ:Click here to upload an image file

Սպորտային կոշիկներ

Այս կոշիկները նորաձև են արդեն ոչ առաջին սեզոն և այս աշնանը դրանք նույնպես ակտուալ են լինելու: Սպորտային կոշիկներ` զգեստների, շրջազգեստների, վերարկուների հետ: Սպորտային կոշիկներ` ամենուր` աշխատանքի, եթե չունեք հատուկ դրեսս-կոդ, դասի, ժամադրության:

 Լոֆերներ. անգլերեն loafer ` դատարկապորտ բառից: Հստակ չեմ կարող ասել, թե ինչու հենց այս բառն ընտրվեց այս կոշիկների համար, կարելի է ուղղակի ենթադրել, որ դրանք այնքան հարմար են, որ կարելի է դատարկապորտի նման ողջ օրն ուղղակի թափառել և չհոգնել: Բայց հարմարավետությունը այս կոշիկի միակ առավելությունը չէ. դրանք անչափ ոճային են:

Click here to upload an image file

Click here to upload an image file

Բրոգներ. Հատկապես կաշվից լաքապատ բրոգներն այս աշնան թրենդներից են: Ընդհանրապես, լաքան այս սեզոնի ամենաակտուալ թրենդներից է:

Չելսի բոտիլիոններ

Այս կոշիկները ներառված են գրեթե բոլոր հեղինակավոր դիզայներների աշնանային հավաքածուներում: Ինչպես այս աշնան գրեթե բոլոր նորաձև կոշիկները, սրանք նույնպես կարծես վերցված լինեն տղամարդու զգեստապահարանից: Չնայած դրան, նորաձևության բլոգերներն ու նորաձևության սիրահարները ողջ աշխարհում արդեն գիտեն ինչի հետ կրել իրենց չելսիները:

 

Նյութի աղբյուրը՝ wnews.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս աշնան ամենանորաձև 5 կոշիկները (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*