Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 250 կրակոց. Արցախի ՊԲ

Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 250 կրակոց. Արցախի ՊԲ"

Leave a comment

Your email address will not be published.


*