Այս գիշեր հակառակորդի կողմից կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտավորապես 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չի կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Այս մասին այսօր ճեպազրույցին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները իրականացվել են ոչ միայն  վերջին օրերի Տավուշի բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ:

Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյան հատվածում՝ չորրորդ և հինգերորդ բանակային կորպուսների հատվածում»,-ասաց նա և նշեց, որ Գեղարքունիքի և Նախիջևանյան հատվածում առանձին գոծողություններ չկան, կան զուտ կրակոցներ, գործողություներ տեղի չեն ունեցել:

«Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակը կայուն է, տեղափոխվել է  Երևան, կյանքին վտանգ չի սպառնում:  11 թե 12 տոկոս այրվածքներ ունի»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բնակիչներին տարածքից հեռացնելու անհրաժեշտություն չկա այս պահին: «Բնակիչները մնում են իրենց համայնքներում, ամեն ինչ արվելու է իրենց ապահովության համար: Եթե որևէ ծրագիր կլինի, ապա դա չի լինի անհատական, այլ կլինի համընդհանուր կազմակերպված ծրագիր, առայժմ դրա կարիքը չկա»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս գիշեր հակառակորդի կողմից կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*