Այս գիշեր մոլորակի բնակիչները 1-ին անգամ կտեսնեն «Արյունոտ լուսին» երեւույթը

ՆԱՍԱ-ն ներկայացրել է մի տեսահոլովակ, որը պատմում է գերլուսնի լիարժեք խավարման մասին: Այդ երևույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Եվրոպայի, նաև՝ Ռուսաստանի եվրոպական հատվածի բնակիչները կկարողանան ինքնատիպ «Արյունոտ սուպերլուսին» տեսել: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ լուսնային խավարման մաքսիմալ փուլը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 5:10-6:23-ն ընկած ժամանակահատվածում:
Գերլուսինը կհամադրվի Լուսնի լիարժեք խավարման հետ, սա մի երևութ է, որ տեղի է ունենում 30 տարին մեկ անգամ:
Երկիր մոլորակը կհայտնվի Լուսնի ու Արեգակի մեջտեղում ու կփակի արևային լույսի ճանապարհը՝ առաջացնելով լիարժեք խավարում:

ays-gisher-mer-molor-na72823.1

Սակայն այն ճառագայթները, որ, այնուամենայնիվ, կհասնեն լուսնի մակերևույթին, երկրային մթնոլորտով անցնելու արդյունքում կկորցնեն իրենց կարճալիք մասն, իսկ սպեկտրում մնացած երանգներից Սուպերլուսինը կթվա բոսորագույն: Այդ պատճառով էլ երևույթը հաճախ կոչում են «Արյունոտ Լուսին»:
Լիարժեք խավարման պահին Լուսինը կլինի պերիգեյում՝ իր ձվածիր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետում (Երկրին ամենահեռու կետը կոչվում է ապոգեյ): Լուսինը հորիզոնում այնքան ցածր կլինի, որ այն կարելի կլինի տեսնել ծառերի և տների արանքում:

Աղբյուր՝ Mamul.am 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս գիշեր մոլորակի բնակիչները 1-ին անգամ կտեսնեն «Արյունոտ լուսին» երեւույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*